ՖԼՈՐԵՆՑԻԱ. “ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ”

Իտալիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է առաջին անգամ Ֆլորենցիա քաղաքում կազմակերպված Հայկական մշակույթի օրերի բացմանը: Բացմանը ներկա էին նաև Տոսկանայի մարզպետարանի և Ֆլորենցիայի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական մշակույթի փառատոնը “Ռոմուալդո Դել Բիակո” իտալական հիմնադրամի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, “Դելտա Կոլչր” հայկական կազմակերպության համատեղ ծրագիր է, որն իրագործվել է Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան հայկական ժամանակակից արվեստի ցուցահանդես, հայկական ճարտարապետությանը նվիրված ցուցահանդես, ժողովրդական երաժշտության համերգ, կլոր-սեղան և թատերական ներկայացում: Միջոցառումներին ներկայացված էին Հայաստանում ու արտերկրում ստեղծագործող հայ արվեստագետներ, ինչպես նաև Երևանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանի ուսանողներ:

24.10.2012