ԵՎՐՈՊԱ. “ՇՈԿՈԼԱԴԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻ”

Եվրոպական յոթ երկրներով անցնող զբոսաշրջային ինքնատիպ երթուղի է ներկայացվել շոկոլադի սիրահարների համար, որը կոչվում է “Շոկոլադի ճանապարհներ” (“The Routes of Chocolate”): Այն անցնելու է Իտալիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Մեծ Բրիտանիայի տարածքներով:

Նման հայտով Եվրոպական

հանձնաժողովին են դիմել իտալական մի քան քաղաքների առևտրաարդյունաբերական պալատները և Unioncamere իտալական առևտրային պալատների միությունը: Ինչպես հայտնում է իտալալակն Ansa լրատվամիջոցը, Եվրոպական հանձնաժողովն արդեն հաստատել է Եվրոպայում զբոսաշրջության մշակութային 23 երթուղիների ծրագրեր և ակնկալվում է, որ շոկոլադային երթուղու այս առաջարկը նույնպես կընդունվի:

Նշենք նաև, որ շոկոլադային երթուղին կանցնի եվրոպական այն քաղաքներով, որտեղ վաղուց գոյություն ունի որակյալ շոկոլադի արտադրության ավանդույթը:

26.10.2012