ՉԵԽԸ ՎԱԶՔՈՎ ԱՆՑԵԼ Է ՈՂՋ ԻՍԼԱՆԴԻԱՆ

Սիրողական վազորդ Ռենե Կույանը դարձել է առաջին մարդն աշխարհում, ով վազել է Իսլանդիայի ափի ողջ երկայնքով:

1340 կմ հեռավորությունը, որը կազմում է մոտ 30 մարաթոնյան տարածություն, չեխը հաղթահարել է 30 օրում:

Հինգ տարի առաջ վազորդը սարսափելի ավտովթարի է ենթարկվել, և բժիշկները ենթադրում էին, որ նա ստիպված կլինի կյանքիմնացած մասն անցկացնել հաշմանդամների համար նախատեսված սայլակի մեջ: Սակայն Ռենեն կարողացել է հաղթահարել վթարի բոլոր դժվարությունները և վերադառնալ ակտիվ կյանքի: Օգտվելով իր հայտնի լինելուց՝ “իսլանդական մարաթոնի” ընթացքում չեխը կազմակերպել է բարեգործական միջոցառում, որի ընթացքում հավաքված միջոցները կտրամադրվեն հաշմանդամ սպորտսմեններին:

30.10.2012