ՇՎԵԴԻԱ. ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԿՎՃԱՐԵՆ ՆՈՐՎԵԳԻԱ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Շվեդիայի արևելքում գտնվող Սյոդերհամնի իշխանությունները որոշել են վճարել քաղաքի գործազուրկ երիտասարդ բնակիչների՝ Նորվեգիա մեկնելու ճանապարհածախսը:

Առաջարկից արդեն օգտվել է ավելի քան 100 մարդ: Սթոքհոլմից 250 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում ընդհանուր առմամբ բնակվում է 12 հազար մարդ:

Քաղաքի երիտասարդները համաձայնել են մեկնել Օսլո աշխատանք գտնելու համար:

 02.11.2012