2013Թ. ՀԱՅԱՍՏԱՆԸ 3 ՆՈՐ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԿԲԱՑԻ

Հայաստանը 2013 թ. 3 նոր դեսպանատուն կբացի՝ Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում: Այդ մասին այսօր Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

Ընդհանուր առմամբ՝ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման նպատակով 2013 թ. կծախսվի 7,6 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2012 թ. մակարդակը 915 մլն դրամով: Մեքսիկայում դեսպանատան բացման համար ծախսվելու է 147 մլն դրամ, Ինդոնեզիայում՝ 150 մլն դրամ, Վիետնամում՝ 146 մլն դրամ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ փորձելու են դեսպանատուն բացել նաև Շվեդիայում, որի մասին որոշում կայացվել է 1 տարի առաջ:

 05.11.2012