“CHANEL NO. 5”-Ը ԿԱՐԳԵԼՎԻ՞

Մի շարք առավել հայտնի օծանելիքների, այդ թվում՝ բազմաթիվ կանանց կողմից շատ սիրելի “Chanel No. 5”-ի արտադրությունը, հայտնվել է արգելման վտանգի ներքո:

Պատճառը եվրոպացի գիտնականների եզրակացություններն են առ այն, որ օծանելիքների մի ամբողջ շարք պարունակում է բաղադրիչներ, որոնք կարող են ալերգիայի պատճառ դառնալ:

Վերջին` շուրջ 100 տարիների ընթացքում օծանելիքների պատրաստման համար օգտագործվել է ծառի մամուռի հատուկ տեսակ, որն այժմ ներառվել է ԵՄ ալերգիկ նյութերի ցուցակի մեջ:

07.11.2012