ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերությունը Հայաստանում Ղազախստանի դեսպանատան օժանդակությամբ կազմակերպում է կոնֆերանս “Ղազախստանի և Հայաստանի համագործակցության փորձն ու նոր ուղիները էթնոքաղաքականության ոլորտում” թեմայով, որը կանցկացվի նոյեմբերի 9-ին “Անի Պլազա” հյուրանոցում ժամը` 11:00-14:00:

Կոնֆերանսն իրականացվում է “Ղազախստան. բազմամշակույթ և յուրօրինակ” ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:

Կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես կգան ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը (թեման` “Ղազախստանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները”), Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի փոխնախագահ Եռալի Տոգժանովը (թեման` “Միջէթնիկական հանդուրժողականության և հասարակական համերաշխության ղազախստանյան մոդելը”), ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը (թեման` “Հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները գիտական, հանրային, քաղաքացիական և այլ ոլորտներում”) և “Ղազախստանի հայերի հանրապետական էթնոմշակութային միավորման” նախագահ Արտուշ Կարապետյանը (թեման` “Ղազախստանում հայկական սփյուռքի մասին”): Կոնֆերանսին հրավիրված են ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպույթւոնների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հասարակական ակտիվիստներ, լրագրողներ և ուսանողներ:

Նշենք նաև, որ սա արդեն 7-րդ միջոցառումն է “Ղազախստան. բազմամշակույթ և յուրօրինակ” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երևանում և ՀՀ այլ մարզերում “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ