ՄԵՐԿԵԼԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՄ-ԻՆ՝ ԱՌԱՎԵԼ ԼԱՅՆ ԵՎ ԽՈՐ ԻՆՏԵԳՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է Բրյուսել Եվրախորհրդարան, որպեսզի իր կարծիքն արտահայտի այն մասին, թե ինչպես է հարկավոր ճգնաժամից պաշտպանել Եվրամիությունը և ապահովել վերջինիս առաջխաղացումը: Այս նպատակով կանցլերն առաջարկել է, իր խոսքերով, հավակնոտ և հստակ նախագիծ: Նախագիծն անդամ-երկրների առավել սերտացման միտմամբ է կազմվել և ընդգրկում է հարաբերությունների խորացման առաջարկներ ֆինանսական և բիզնես ոլորտներում:

“Առավել արդյունավետ տնտեսական և արժութային ինտեգրման համար անհրաժեշտ է ընդհանուր տնտեսական քաղաքականություն”,- նշել է գերմանացի ղեկավարը: Նրա կարծիքով, ԵՄ-ն մինչ օրս կարիք ունի տնտեսաքաղաքական համակարգման:

08.11.2012