ՍԼՈՎԵՆԻԱ. ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԸՆՏՐԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՎ

Սլովենիայում երեկ՝ նոյեմբերի 11-ին, անց են կացվել նախագահական ընտրություններ: Ըստ ԿԸՀ տվյալների, քվեաթերթիկների 99.7%-ի ամփոփումից հետո պարզ է դարձել, որ երեք թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել 50%-անոց շեմը, և դեկտեմբրի 2—ին երկրում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը:

Առաջադրված երեք թեկնածուներից առաջին տեղը զբաղեցրել է երկրի նախկին վարչապետ սոցիալ-դեմոկրատ Բորոտ Պախորը՝ հավաքելով ձայների 40%-ը: Երկրորդ տեղում է գործող նախագահ Դանիլո Տյուրկը՝ 36%, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Սլովենիայի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միլան Զվերան ՝ 24.2%:

12.11.2012