Մենք 10 տարեկա~ն ենք…


Արդեն 10 տարի է անցել մեր կազմակերպության հիմնադրման օրվանից: Այս ընթացքում մենք իրականացրել ենք մի շարք ծրագրեր և միջոցառումներ, որոնց կարող եք ծանոթանալ մեր “Իրականացրած ծրագրեր” բաժնում:

Շատ իրադարձություններ են տեղի ունեցել նաև մեր երկրի եվրաինտեգրման այս 10 տարիների ճանապարհին: Նախ Եվրոպական Քաղաքականության Հարևանության (ԵՀՔ), այնուհետև` Արևելյան գործընկերության հիմնումով ԵՄ-ն մեծացրեց իր ներկայությունը Հայաստանում մի շարք աջակցության գործիքների և ծրագրերի միջոցով և այժմ Հայաստանը ԵՄ հետ գտնվում է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ակտիվ փուլում: Բոլորովին վերջերս Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 10-րդ լիագումար նիստի ընթացքում բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցության առնչվող 28 գլուխներ:

Դեռևս շարունակվում են քննարկումներն այն մասին, թե որքան կարևոր է մեր հավատարմությունը Եվրոպական արժեհամակարգին (ինչը միշտ գտնվել է մեր ազգի ինքնության հիմքում), դեռևս շարունակվում են բարեփոխումները մի շարք բնագավառներում, այդ թվում` կրթական և արդարադատության:

Չնայած դանդաղ քայլերով, բայց մենք շարժվում ենք դեպի եվրաինտեգրում: Ճանապարհը լեցուն է հաջողություններով, ինչպես նաև և բնականաբար, որոշակի անհաջողություններով: Եվ դա այն առողջ և բնական գործընթացն է, ինչի միջոցով մենք բացահայտում ենք փոքր քայլերի արվեստն ու գեղեցկությունը` վերջնական նպատակին հասնելու համար:

Որպես վերջաբան, ուղղակի կավելացնենք`

Շնորհավո~ր ծնունդդ

“Happy Birthday!

¡Feliz Cumpleaños!

Bon Anniversaire!

Buon compleanno!

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ:

Սիրով`

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ մեկնարկում է “Երիտասարդության ձայնը” ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ուրախ կլինենք ընդունել ծրագրին մասնակցության հայտեր: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են դասընթացներ արտաքին քաղաքական թեմաներով (հայկական պետությունների արտաքին քաղաքական դիրքորոշումներ, շահեր, տեսակետներ, և մոտեցումներ, ղարաբաղյան խնդիրը միջազգային կառույցներում, բանակցային գործընթաց. տրամաբանություն և հեռանկարներ, եվրաինտեգրում, եվրոպական իրավական, քաղաքական համակարգ և տեղայնացման խնդիրներ, եվրոպական արժեհամակարգ, մարդու իրավունքներ… կարդալ մանրամասն>>