ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՇՔԵՐԹ ԼԱՊԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Ձմեռային տոների շրջանը բացում է ֆիննական քաղաք Ռովանիեմին:

Առաջին սուրբծննդյան միջոցառումն այնտեղ տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Փողոցներով կանցնի հեքիաթային շքերթ Սանտա Կլաուսի և էլֆերի մասնակցությամբ:

Ռովանիեմին գտնվում է Լապլանդիայում: Թեմատիկ` Սանտա զբոսայգին տեղակայված է քաղաքի կենտրոնից 8 կիլոմետր հեռավորության վրա:

Բոլորը, ովքեր կգնան այնտեղ ձմեռային արձակուրդների ընթացքում, կարող են այցելել այդ հեքիաթային վայրը:

15.11.2012