ՏԵՄՊՈՒՍ ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Ս.թ. նոյեմբերի 20-ին և նոյեմբերի 22-ին հայ ակադեմիական հանրությունը ավելի մանրամասն կծանոթանա ԵՄ Տեմպուս ծրագրին և նրա` Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում ունեցած ներդրումին:  2012 թ. Տեղեկատվական օրերը, որոնք ավանդույթ են դարձել Հայաստանում, կիրականացվեն Հայաստանում Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի կողմից Եվրոպական հանձնաժողովի և Կրթական, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության աջակցությամբ:

Այս տարի Տեղեկատվական օրերը կհամախմբեն հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների վարչական անձնակազմին, գիտնականներին, փորձագետներին, ինչպես նաև ուսանողներին, շահեկիցներին և դոնոր կազմակերպություններին: Միջոցառումները շահառուներին կտեղեկացնեն Տեմպուս IV-ի 6-րդ մրցույթի մասին և կներկայացնեն Եվրոպական հաստատությունների հետ համագործակցելու հնարավորությունները: Տեղեկատվական օրերը կմեկնարկեն նոյեմբերի 20-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող. 40, Մանուկյան դահլիճ, 2-րդ հարկ, ժամը`09:30-ին)  և կշարունակվեն նոյեմբերի 22-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (հասցե` Տիգրան Մեծ փ. 36, Վանաձոր, Նիստերի դահլիճ, 2-րդ հարկ, ժամը`10:45-ին):

Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխմանն ու արդիականացմանը միջհամալսարանական համագործակցության միջոցով: Բոլոր փաստաթղթերը հասանելի կլինեն Տեմպուսի վեբկայքերում` www.eacea.ec.europa.eu/tempus և www.tempus.am:

Տեմպուսը ԵՄ ծրագիր է, որը միտված է ԵՄ գործընկեր երկրների բարձրագույն կրթության զարգացմանը: Այն նաև խրախուսում է ԵՄ և գործընկեր երկրների հաստատություններին ներգրավվել կառուցվածքային համագործակցությունների մեջ: 1995թ.-ից ի վեր Տեմպուսն աջակցել է ծրագրերի` ուղղված բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերի և կրթական նյութերի վերանայմանն ու զարգացմանը, կրթօջախների արդիականացմանը և համալսարանական կառավարման համակարգի կատարելագործմանը: Մինչ օրս Հայաստանում իրականացվել է 54 ծրագրիր և ընձեռվել է շարժունության 500 հնարավորություն:

16.11.2012