ԱՐՔԱՅԱԶՆ ՈՒԻԼՅԱՄՆ ԱՌԱՋ Է ԱՆՑՆՈՒՄ ԵՂԻՍԱԲԵԹ II-ԻՑ

Բրիտանացի արքայազն Ուիլյամը բնակչության շրջանում ունեցած հեղինակությամբ առաջ է անցնում իր տատիկից՝ թագուհի Եղիսաբեթ II-ից: Այդպիսին են լոնդոնյան King’s College համալսարանի և Ipsos MORI ծառայության կողմից անցկացված սոցիալական ուսումնասիրությունների արդյունքները:

Թագավորական ընտանիքի անդամներից բնակչության համակրանքն առավելապես վայելում է հենց 30-ամյա արքայազն Ուիլյամը: Առաջին հորիզոնականում նրա տեղն ապահովել են պատասխանողների 62%-ի ձայները:

Երկրորդ տեղում թագուհի Եղիսաբեթ II-ն է (48%), առաջին եռյակը եզրափակում է Ուիլյամի եղբայր արքայազն Հարին (36%): Նրանց հաջորդում են Ուիլյամի կինը՝ Քեմբրիջյան դքսուհի Քեյթը (23%) և գահաժառանգ արքայազն Չարլզը (21%):

20.11.2012