Վտանգված է ԵՄ ռեգիոնալ քաղաքականությունը

ԵՄ համախմբման քաղաքականությունը վտանգված է: ԵՄ բյուջեի համար պայքարում գլխավոր զոհը կարող են դառնալ ռեգիոնները: Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյն առաջարկել է մինչև 2020 թ. –ը 30 տոկոսով կրճատել միջոցների ծավալը: Նշենք, որ այս միջոցները Եվրոպական Հանձնաժողովն առաջարկում է ուղղել աղքատ ռեգիոնների զարգացմանը և, արդյունքում, հարթել ԵՄ տարբեր հատվածներում (հիմնականում արևելքում և հարավում) ռեգիոնների միջև առկա տնտեսական անհավասարությունները: Այս քաղաքականությունն իրականացվում է ԵՄ կողմից, այսպես կոչված, «համախմբման» ֆոնդերի ներդրման միջոցով:

Միաժամանակ, ԵՄ 16 երկրներ և Խորվաթիան հայտարարում են, որ համախմբման քաղաքականությունը ԵՄ զարգացման տեսանկյունից կարևոր գործոն է: Ինչպես Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն է պնդում. «Միջոցների արդյունավետ օգտագործումը չի նշանակում ֆինանսավորման դադարեցում: Մենք հանդես ենք գալիս բյուջեի հնարավոր կրճատման նկատմամբ հավասարակշված մոտեցմամբ և անհրաժեշտ է նմանատիպ մոտեցում որդեգրել եվրոպական քաղաքականության բոլոր ուղղություններով»:

Մյուս կողմից, ԵՄ ռեգիոնալ քաղաքականության փոփոխությունները կարող են առավել մեծացնել Եվրամիության արևելքում և հարավում գտնվող «աղքատ» և Կենտրոնական Եվրոպայի «անցումային տնտեսությամբ» ռեգիոնների միջև առկա տարբերությունը:

Բյուջետային կրճատումների շուրջ հակասություններն, իսկապես, կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Իսպանիան, որը ԵՄ-ի օգնության շնորհիվ հաջողել է արագընթաց երկաթուղիների ցանց ստեղծել, կարող է զրկվել ստացվող միջոցների 30 տոկոսից: Մինչդեռ, սա կարող է ծանր հարված հասցնել մի երկրի, որը շարունակում է ճգնաժամ ապրել: «Մենք ցանկանում ենք համաձայնության գալ»,- նշում է ԵՄ գործերով Իսպանիայի պետքարտուղար Ինյիգո Մենդես դե Վիգոն: Վերջինս, սակայն, հավելում է, որ չկա ոչ մի լավ բան վատ համաձայնության մեջ: «Հետևաբար, եթե չհաջողվի լավ համաձայնության գալ, մենք այս որոշումը չենք ընդունի»,- հավելել է պետքարտուղարը:

Նշենք, որ հարցն իր լուծումը պետք է ստանա այս շաբաթվա ընթացքում:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ մեկնարկում է “Երիտասարդության ձայնը” ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ուրախ կլինենք ընդունել ծրագրին մասնակցության հայտեր: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են դասընթացներ արտաքին քաղաքական թեմաներով (հայկական պետությունների արտաքին քաղաքական դիրքորոշումներ, շահեր, տեսակետներ, և մոտեցումներ, ղարաբաղյան խնդիրը միջազգային կառույցներում, բանակցային գործընթաց. տրամաբանություն և հեռանկարներ, եվրաինտեգրում, եվրոպական իրավական, քաղաքական համակարգ և տեղայնացման խնդիրներ, եվրոպական արժեհամակարգ, մարդու իրավունքներ… կարդալ մանրամասն>>