ԲԵԼԳԻԱ. ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՇՈԿՈԼԱԴԵ ԳՆԱՑՔԸ

Մալթացի շոկոլադի մասնագետ Էնդրյու Ֆարուջիայի նոր ստեղծագործությունը մոտ 34 մետր երկարություն ունի:

Շոկոլադե գնացքն ստեղծվել է Բրյուսելում անցկացվող շոկոլադի շաբաթվա շրջանակներում և տեղակայվել է քաղաքի Հարավային կայարանում: Գնացքի բոլոր վագոնները տարբեր են և պատրաստվել են տարբեր դարաշրջանների ոճով: Շոկոլադե գնացքը մեկ տոննայից ավել է կշռում:

Ֆարուջիան շոկոլադից նաև իրական չափերի ռոյալ է պատրաստել, որով, հեղինակի պնդմամբ, կարելի է կատարել ցանկացած ստեղծագործություն: Շաբաթվա փակումից հետո երկու նմուշներն էլ կուղարկվեն Կակաոյի և շոկոլադի բրյուսելյան թանգարան:

21.11.2012