
SKYPE: ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Կոդավորման և տեղեկատվության փաթեթային փոխանցման առանձնահատկությունից ելնելով Skype խոսակցությունների ձայնագրումը մինչև վերջերս բավականին դժվար գործընթաց էր: Նման իրավիճակը մի շարք երկրների անվտանգության մարմիններին այնքան հաճելի չի թվացել , և նրանք հանդես են եկել VoIP ծառայությունն արգելափակելու առաջարկույամբ:
Կալիֆորնիայից մի գործարար նման գործողության իրականացման հեղինակային իրավունք է ձեռք բերել, ինչը հնարավորություն կընձեռի պետական ծառայություններին գաղտնի կերպով ձայնագրել Skype-ի օգտատերերի խոսակցությունները:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, անվտանգության մարմիններին ընդամենն անհրաժեշտ կլինի կասկածյալների լոգինները և գրանցման տվյալները:
22.11.2012