«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ. ԱՐԺԵՔՆԵՐ և ՓՈՐՁ» ԽՈՐԱԳՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱԶԳԱՅԻՆ ժՈՂՈՎՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը և համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ և փորձ» խորագով համաժողովը:

Համաժողովին ելույթներ ունեցան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Եվրոպայի Ժողովրդական կուսակցության նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրեդ Մարթենսը: «Խորհրդարանական ուղղվածությունը և համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ և փորձ. ԵՄ փորձը” թեմայով ելույթ ունեցավ  Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահ  Յացեկ Սարյուզ-Վոլսկին:  “Խորհրդարանական ուղղվածությունը և համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ և փորձ. Վրաստանի փորձը” խորագրով ելույթ ունեցավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ի անդամ Դավիթ Դարչինաշվիլին:

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը ընդգծեց Եվրոպայի Ժողովրդական կուսակցության դերը ԵՄ կայացման գործում: Իր ելույթում Խորհրդարանի խոսնակը կոչ արեց քաղաքացիական հասարակությանը լինել ավելի միասնական, հատկապես պետության շահերին վերաբերող հարցերում: «Այն խորհրդարանները, որոնք համագործակցում են քաղաքացիական հասարակության հետ ավելի արդյունավետ են գործում» – նշեց նա:

Համաժողովի ընթացքում ինտերնետային կամրջի միջոցով կապ հաստատվեց Ստոկհոլմում ԱԳ ՔՀՖ 4-րդ հանդիպման մասնակիցների հետ: Հայկական կողմից կամուրջը վարեց ՀՀ Աժ պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ի հակական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:

Համաժողովը վարեց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավար  Արտակ Զաքարյանը: