ԵՐԵՎԱՆ. ԵԺԿ ԱլԳ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՌՉԱԿԱԳԻՐ

Երևանում նոյեմբերի 30-ին կայացավ Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների 2-րդ գագաթաժողովը, որի ընթացքում ընդունվեց Երևանյան հռչակագիր:

Այս մասին ֆորումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին գագաթաժողովի մասնակից երկրների և կառույցների ղեկավարները: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ Երևանյան հռչակագրում նշվել են Արևելյան գործընկերության հետագա համագործակցության քայլերը: Սերժ Սարգսյանն իր ելույթում կարևորոեց ԵԺԿ-ի դերը և ասաց, որ այն մեծ հնարավորություն է տալիս Հայաստանի ձայնը լսելի դարձնելեւ միջխորհրդարանական կառույցներում:

01.12.2012