ՍԼՈՎԵՆԻԱ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Սլովենիայում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների համաձայն հաղթել է երկրի նախկին վարչապետ Բորութ Պահորը, հայտնում է France-Presse գործակալությունը:

Քվեաթերթիկների 99%-ի արդյուքներով Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Բորութ Պահորն ստացել է ձայների 67,2%-ը: Նրա հակառակորդ Դանիլո Թյուրքի օգտին քվեարկել են ընտրողների 32,8%-ը:

 03.12.2012