ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՏՈՒԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵ ԿՍՏԱՆԱ

ՀՀ կառավարության հետ կապ հաստատելու համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կստանա անվճար էլեկտրոնային փոստի հասցե։ Այդ մասին «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության օժանդակությամբ:

ՀՀ քաղաքացիները պետական մարմիններից կստանան ծանուցումներ և հաղորդագրություններ, ինչպես նաև կուղարկեն իրենց հաղորդագրությունները: Դավիթ Սարգսյանը հավաստիացրել է, որ էլեկտրոնային փոստերի ապահովությունը պաշտպանված է: