2 տարին Ղազախստանն ավելի մոտեցրին Հայաստանին

Դեկտեմբերի 6-ին “Ղազախստան. բազմամշակութային և յուրօրինակ” ծրագրի շրջանակներում Աշտարակ քաղաքում անց է կացվել սեմինար, որն իրականացվում է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից` Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ:  Արդեն մեկ տարի է լրանում ծրագրի մեկնարկից ի վեր, և այս ընթացքում Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում կազմակերպվել են մի շարք քննարկումներ: Հայաստանում Ղազախստանի դեսպան Ա. Բոզ Ա. Բոզժեգիտովն անձամբ մասնակցել է բոլոր հանդիպումներին և քննարկումներին, որոնց առանցքային թեման Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության խորացման հեռանկարներն են եղել:

Ծրագրի ամփոփիչ հանդիպումն, ինչպես արդեն նշեցինք, տեղի ունեցավ Արագածոտնի մարզկենտորնում, որի ընթացքում բացման խոսքով հանդես եկան Արագածոտնի մարզպետ Ս.Սահակյանը, որը կարևորեց նման հանդիպումները` որպես ՀՀ և ՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատման հնարավորություն,  և ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Ա.Բոզժեգիտովը, ով իր հերթին ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումները հիշեցնում են դեռևս ԽՍՀՄ տարիներին հայերի և ղազախների միջև առկա ջերմ հարաբերությունները, ինչպես նաև օգնում ենք հասկանալ հետանկախացման շրջանում մեր երկու պետություններում ձևավորված նոր իրավիճակները:

Սեմինարի մասնակիցներին իրենց զեկույները ներկայացերցին “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, ով նշեց, որ Դեսպանատան հետ համագործակցությունն ամենևին էլ պատահականություն չէ և այն ակտիվորեն մեկնարկել է այն բանից հետո, երբ Ղազախստանը ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը և կազմակերպության սահմաններն ըդնլայնվեցին “Նյու Յուրքից մինչ Վանկուվեր”:  Նա ավելացրեց նաև, որ թերևս հենց “Կամուրջ դեպի Եվրոպա” կարգախոսով էլ հիմք դրվեց երկամյա համագործակցությանը ի դեմս` “Ղազախստան` ավելի մոտ Հայաստանին” և “Ղազախստան. բազմամշակութային և յուրօրինակ” ծրարգրերի, որի շրջանակներում Ղազախստանն իսկապես ավելի մոտեցավ Հայաստանին:

Նաիրա Մկրտչյանն իր զեկույցով ներկայացրեց երկկողմանի հարաբերությունների մշակութային համագործակցությունը: Իսկ Ղազախստանի դեսպանի խորհրդական Ալմատ Տոեկին ներկաներին պատմեց այն մասին, թե ինչպես են 130 ազգերի ներկայացուցիչների Ղազախստանում ապրում համերաշխ միջավայրում:

07.12.2012