ՔԵԹՐԻՆ ԷՇԹՈՆԻ ՀԱՅՏՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Եվրոպական Միության անունից ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հանդես է եկել հայտրարությամբ դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների օրվա առթիվ: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը:

“Դեկտեմբերի 10-ին նշում ենք Մարդու իրավունքների օրը: Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանությունը ԵՄ-ն արտաքին քաղաքականության առանցքն է:

2012 թ.-ին ԵՄ-ն մեծ ձեռքբերումներ է ունեցել մարդու իրավունքների ոլորտում: ԵՄ-ն ընդունվել է Մարդու իրավունքների ռազմավարություն՝ մարդու իրավունքների ուղղությամբ՝ ԵՄ-ն քաղաքականության շրջանակներում իրականացվող գործողությունների արդյունավետությունն ու կայունությունը բարձրացնելու նպատակով: Նշանակել ենք ԵՄ-ն Մարդու իրավունքների առաջին Հատուկ ներկայացուցչին՝ Ստավրոս Լամբրինիդիսին, որը կոչված է խթանելու մարդու իրավունքները երրորդ պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ երկխոսության միջոցով: 2012թ.-ի հոկտեմբերին ԵՄ-ն պարգևատրվեց Խաղաղության Նոբելյան մրցանակով՝ վերամիավորման, ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանման ուղղությամբ իրականացրած այն մեծ աշխատանքի համար, որը նպաստել էր խաղաղության և կայունության տարածմանը ողջ մայրցամաքում: Պատեհ է, որ այդ հեղինակավոր մրցանակի շնորհանդեսը տեղի է ունենում Մարդու իրավունքների օրվա տոնակատարության ժամանակ:

Այս տարի Մարդու իրավունքների օրվա թեման ներառումն ու հասարակական կյանքին մասնակցելու իրավունքն է: Այս թեման հատկապես արդիական է, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչպես է ամբողջ աշխարհը անցում կատարում դեպի ժողովրդավարություն: 2011թ.-ին մի շարք հարևան պետություններում՝ Թունիսում, Լիբիայում և Եգիպտոսում հաջողությամբ իրականացվեցին ժողովրդավարական ընտրություններ, որի արդյունքում այդ պետությունների շատ քաղաքացիներ կարողացան առաջին անգամ ազատ քվեարկել և հնարավորություն ունեցան անմասն չլինել իրենց ապագային առնչվող որոշումներին: Միտումը դեպի ժողովրդավարություն հետագայում նույնպես ակնհայտ էր: Բուրմա/Մյանմարում տասնամյակներ շարունակ իրականացող ներքին հալածանքներից հետո տեղի են ունենում ճակատագրական փոփոխություններ: Ողջունելի է, որ Սոմալիում ընդունվել է նոր սահմանադրության նախագիծը, իսկ Սյերա Լեոնեում վերջին ընտրությունները ընթացել են խաղաղ պայմաններում:

Սակայն անելիքները դեռևս շատ են, պաշտպանելու նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը ի նպաստ հիմնարար արժեքների տարածմանը՝ ներկա և հաջորդ սերունդների համար բարեկեցիկ ապագա ապահովելու ակնկալիքներով: Ընտրությունների իրականացումը միայն առաջին քայլն է դեպի խորը ժողովրդավարություն, որից սկիզբ է առնում հարգանքը մարդու իրավուքների նկատմամբ: Այդ իրավունքները հասարակության իրականության մեջ պետք է ամրագրվեն օրենքի միջոցով և կիրառվեն առօրյայում:

ԵՄ-ը հայտնի է, որ մի շարք պետություններ վերստին փորձում են սահմանափակել որոշ ԿՀ-ների լեգիտիմ գործունեությունը՝ հատկապես, բայց ոչ բացառապես այն ՀԿ-ների նկատմամբ, որոնք ունեն ֆինանսավորման արտաքին աղբյուր: ԵՄ-ն հանձնառու է քաղաքացիական հասարակության կարևոր գործունեության պաշտպանությանը: Այս համատեքստում՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը վառ ապացույց է, որ ԵՄ-ն հանձնառու է պաշտպանել ժողովրդավարությունը իր հարևան պետությունների շրջանում և դրանից դուրս:

Յուրաքանչյուր անձ ունի հավասար մասնակցության իրավունք և պետք է ազատ օգտվի այդ իրավունքից: Այս տարվա ընթացքում հանդիպել ենք կանանց և երիտասարդների, որոնք տարբեր ժողովրդավարական շարժումների առաջատար մարտիներ են և դարձել են ներշնչանքի աղբյուր: Հատուկ կարիքներ ունեցող մարդիկ հասարակական կյանքին մասնակցելու իրավունքից օգտվելիս դեռևս ունենում են դժվարություններ: Այդ խնդիրը պետք է լուծել: ԵՄ-ն պատրաստ է համագործակցել պետությունների հետ, բազմակողմանի և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ գործընկերության միջոցով օժանդակելով երիտասարդ ժողովրդավարություններին և ներառումն ու հասարակական կյանքին մասնակցելու իրավունքը իրականություն դարձնելու նպատակով”:

11.12.2012

Աղբյուր` Հայաստանում ԵՄ պատվիրակություն