ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երեք տարիների հայտարարությունների համեմատական

1996թ.-ին ստորագրված և 1999թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Գործընկերության և համագործակցության համաձայնագրերի հիման վրա ԵՄ-ի և Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև գործում է միջխորհրդարանական համագործակցության նոր ձևաչափ՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (ԽՀՀ)։ Այն խոհրդարանական վերահսկողություն է իրականացնում բոլոր համաձայնություններիիրականացման նկատմամբ, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման հարթակ է ծառայում։

Տարին մեկ անգամ երեք երկրներից յուրաքանչյուրի հետ անց է կացվում ԽՀՀ նիստ, որի արդյունքում ընդունվում է համատեղ հայտարարություն կամ արձանագրություն։ Դրանցում գնահատական է տրվում վերջին տարվա ընթացքում այս կամ այն ոլորտում առկա զարգացումներին, ինչպես նաև նշվում են հետագա աշխատանքի ուղենիշերը։

Ներկայացնում ենք մեր տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ի կողմից պատրաստված ՀՀ-ԵՄ ԽՀՀ վերջին երեք նիստերի (2010թ., 2011թ., 2012թ.) հայտարարությունների համեմատական համադրությունը, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել ՀՀ-ում ընթացող գործընթացների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկայի մասին։

11.12.2012