ՀԵՔԻԱԹՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՀԱՎԵՐԺ. ԳՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ 200 ՏԱՐԵԿԱՆ Է

1812թ. դեկտեմբերի 20-ին լույս տեսավ Գրիմ եղբայրների “Մանկական և տնային հեքիաթների” առաջին ժողովածուն, որը թարգմանվեց մոտ 160 լեզուներով: Այդ կապակցությամբ Գերմանիայում մեծ տոն է ծրագրվում:

200 տարին բավական երկար ժամկետ է Ռապունցելի, Ռումպելշտիլցխենայի և հեքիաթների այլ հերոսների հետքերով գնալու և տեսնելու համար այն վայրերը, որոնք ներշնչել են Հակոբ (1785–1863) և Վիլհելմ (1786-1859) եղբայրներին հեքիաթներ ստեղծելու համար:

Գործողությունների բոլոր վայրերը տեղակայված են “Մերխենշտրաս” (“Հեքիաթների ճանապարհ”) հրաշալի տուրիստական երթուղու վրա, որի երկարությունը 600 կմ է:

200 ամյակի կապակցությամբ 2012թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2013թ. սեպտեմբերի 30-ը Մերխենշտրասով ճանապարհորդելն առավել հետաքրքիր կլինի, քան սովորաբար: Հեքիաթները կենդանություն կստանան տիկնիկային թատրոնների, բաց խաղերի, թեմատիկ ներկայացումների և հեքիաթային ճաշացանկի շնորհիվ:

20.12.2012