ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԸ ՄԵԿՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ

Ֆինլանդիայի պաշտոնական իշխանությունները տեղեկացնում են, որ Սանտա Կլաուսը մեկնել է Լապլանդիայի իր տարածքներից համաշխարհային շրջագայության: Նշվում է, որ աշխարհի բոլոր երեխաներին նվերներ բաժանելու համար նա պետք է անցնի 466 միլիոն կիլոմետր:

Սանտա Կլաուսին անհամբերությամբ սպասում են եվրոպական երկրներում, որտեղ արդեն սկսել են գործել մի շարք սուրբծննդյան տոնավաճառներ: Հունաստանի քաղաքապետ Գեորգիո Կամինիսը օրերս հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել քաղաքացիներին համախմբվածություն դրսևորել իրենց հայրենակիցների դժվարությունների հարցում և նրանց հագուստ, խաղալիքներ և մթերքներ նվիրաբերել: Այդ նախաձեռնությունը, չնայած երկրում առկա ճգնաժամին, բավական լայն արձգանք է գտել:

24.12.2012