
“Ղազախստան. բազմամշակույթ և յուրօրինակ”
Մեր նախորդ ծրագրերի շրջանակում Ղազախստան կատարած երկու այցերի ընթացքում մեր թիմը Ղազախստանի մասին պատմող տարբեր նյութերի մեծ փունջ է ներկայացրել, որը ներառում է քաղաքականությունը, կառավարումը, Ղազախստանում գործող հայկական համայնքը և այլն:
“Ղազախստան. Բազմամշակույթ և յուրօրինակ” նախագիծը մեծ մասամբ կենտրոնացած է Ղազախստանի բազմամշակույթ հարստության վրա, ինչպես օրինակ, մշակույթի, ավանդույթների, խոհանոցի և այլն: Երկրում բնակվող բազմաթիվ ազգերի հարստությունը և բազմազանությունը նույնպես արտացոլվում է ծրագրում:
Ժամանակակից Ղազախստանը բազմամշակութային ժառանգության մեծ փորձ ունի. երկրում բնակվող ավելի քան 130 ազգություններ համագոյակցում են խաղաղ միջավայրում: Ավելին՝ Աստանան 2012-ին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:
Ծրագիրը երեք մասից է բաղկացած.
- Ինը սեմինար-քննարկում Հայաստանում (մայրաքաղաքում և մարզերում) մեկ ընդհանուր թեմայի շուրջ` «Ղազախստան-Հայաստան. խաչվող ուղիներ»:
Սեմինարների նպատակն է բացատրել, թե ինչ դեր ունի Ղազախստանը Հայաստանի համար: Ծրագրի թիրախային խումբն ընդգրկում է երիտասարդների՝ Երևանից և մարզերից քաղաքագետների, միջազգային հարաբերությունների և լրագրության ուսանողների, ինչպես նաև ՀՀ դիվանագիտական և քաղաքական էլիտայի ներկայացուցիչների, փորձագետների, քաղաքական գործիչների, լրագրողների և ՀԿ դաշտի ներկայացուցիչների:
- Ծրագրի լրատվական մասը
Ծրագրի այս բաղադրիչի շրջանակում մեր տեղեկատվական գործընկերներ «Արմեդիա» ՏՎԳ-ի լրագրողներից կազմված նկարահանող խումբը ֆիլմ և մի շարք հեռուստահաղորդումներ նկարահանեց Աստանայում անցկացրած յոթօրյա այցի ընթացքում: Նկարահանվող ֆիլմը կենտրոնացած էր Ղազախստանի մշակույթի, արվեստի, ավանդությների, հանդուրժողականության մշակույթի, ինչպես նաև առօրյայի վրա: Ղազախստանի մասին հաղորդումների շարքը կանոնավոր կերպով հեռարձակվել է Հայաստանի «Երևան TV» հեռուստաալիքով, ինչպես նաև՝ տեղադրվել մեր տեղեկատվական գործընկերոջ՝ «Արմեդիա» ՏՎԳ կայքէջում:
Այս բաղադրիչի թիրախային խումբը հանդիսացել են հեռուստադիտողները և կայքն ընթերցողները:
- Ռուսերեն և հայերեն լեզուներով Ղազախստանի մշակույթի մասին գրքի հրատարակում
«Ղազախստան. Բազմամշակույթ և ինքնատիպ» գիրքը Ղազախստանը թեթև և խորը տեսանկյունից է ներկայացնում և նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: Ղազախստան կատարած այցի ընթացքում իրականացված հարցազրույցները ներառված են գրքում: Վերջինս ներառում է նաև Ղազախստանի խոհանոցի, ավանդույթների և մշակույթի մասին պատմող լավագույն հրատարակությունները: