“Երիտասարդության ձայնը” ծրագիր (2րդ փուլ)

Ծրագրի նկարագրություն

Այս ծրագրի նպատակն էր արտաքին քաղաքական դիրքորոշումներին և մոտեցումներին լավատեղյակ և այս ոլորտին քաջատեղյակ երիտասարդների “պատրաստումը” ՀՀ-ում և ԼՂՀ-ում, ովքեր միջազգային հարթակներում կկարողանան իրենց տեղեկացվածությամբ զսպել հակահայկական շահերը:

Տվյալ ծրագիրն իրենից ներկայացնում էր նախորդի ավելի ընդլայնված փուլը, որը նախատեսեց արդեն 2 միջոցառում` մեկ եռօրյա դասընթաց Երևանում և մեկ եռօրյա դասընթաց Ստեփանակերտում: Դասընթացների ընթացքում ոլորտի լավագույն փորձագետների ու վերլուծաբանների կողմից երիտասարդները ստացան անհրաժեշտ գիտելիքներ ՀՀ-ի և ԼՂՀ-ի արտաքին քաղաքականության, արդի մարտահրավերների, եվրաինտեգրման, եվրոպական իրավական, քաղաքական համակարգի տեղայնացման խնդիրների, եվրոպական արժեհամակարգի, մարդու իրավունքների, միջազգային կառույցներում Ղարաբաղյան խնդրի, բանակցային գործընթացի տրամաբանության և հեռանկարների թեմատիկայով:

Ծրագրի լուսանկարներ

Դասընթացներից հետո մեր ԶԼՄ գործընկերոջ կողմից պատրաստվեցին և տպագրվեցին տեղեկատվական նյութեր Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցած դասընթացների մասին:

Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: