“Բազմազանությունը իմ համայնքում” լուսանկարների մրցույթ

ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ Լուսանկարների միջազգային մրցույթ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (Հայաստան) ԳՈՒՐՏ ռեսուրս կենտրոնի (Ուկրաինա) և ՀԿ Կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի (Հայաստան) հետ համատեղ հայտարարում են “Բազմազանությունը իմ համայնքում” լուսանկարների մրցույթ “Հավասար հնարավորություններ ազգային փոքրքմասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով” ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի կողմից: Սույն մրցույթի նպատակն է արտացոլել և վեր հանել մշակութային բազմազանության կարևորությունը տեղական համայքների զարգացման գործում Հայաստանում: Ո՞վ կարող է մասնակցել:

Համայնքների ղեկավարները, բլոգգերները, պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչները կարող են մասնակցել մրցույթին՝ ներկայացնելով ցանկացած ժանրի լուսանկար: Ինչպե՞ս մասնակցել:

Լուսանկարները պետք է արտացոլեն մշակութային բազմազանությունը համայնքների զարգացման գործում Հայաստանում: Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 3 լուսանկար: Լուսանկարները պետք է լինեն թվային ֆորմատի: Տպագրված ոչ մի լուսանկար չի ընդունվի այս մրցույթին մասնակցելու համար: Լուսանկարները պետք է արված լինեն թվային տեսախցիկով: Բոլոր թվային ֆայլերը պետք է լինեն 5 մեգաբայթ կամ ավելի փոքր, պետք է լինեն JPEG կամ JPG ֆորմատի, և պետք է լայնությունը լինի առնվազն 1,600 pixels (եթե հորիզոնական նկար է) կամ երկարությունը՝ 1,600 pixels (եթե ուղղահայաց նկար է):

Լուսանկարները պետք է լինեն ներկայացման ամսաթվից ամենաշատը 2 տարի առաջ նկարված և պետք է նախկինում որևէ մրցանակի արժանացած չլինեն: Լուսանկարները պետք է ուղարկվեն հետևյալ էլ. հասցեին diversitycontest@gmail.com և պետք է վերնագրված լինեն “Բազմազանություն”:

Լուսանկարների ընդունման վերջնաժամկետը 2013 թ.-ի հունիսի 1-ն է:

Մրցանակներ

Բոլոր լուսանկարները կտեղադրվեն ծրագրի կայքում www.governance.org.ua և ծրագրի բոլոր գործընկերների կայքերում www.cdpf.am, www.ngoc.am, www.gurt.org.ua և սոցիալական բոլոր կայքերում:Լուսանկարների մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև 1 սեպտեմբերի, 2013թ.: Ամենալավ լուսանկարները կներառվեն միջազգային շարժական ցուցահանդեսում Ուկրաինայում և Հայաստանում: Կոնտակտային տվյալներ՝ՔԶՀՀ՝ Մարիա Պողոսյան, diversitycontest@gmail.com , +374 96 212696 “ՀԿ Կենտրոն” քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ` Նորա Մինասյան, diversitycontest@gmail.com , +374 91 743315

Ավել մանրամասների համար, խնդրում ենք այցելել ծրագրի կայքը՝ http://governance.org.ua/cult/arm/?p=192: