ԼՈՆԴՈՆՅԱՆ ՄԵՏՐՈՆ 150 ՏԱՐԵԿԱՆ Է

Աշխարհի ամենահին մետրոն՝ լոնդոնյան “խողովակը”, տոնում է իր 150-րդ տարելիցը:

Ուղիղ 150 տարի առաջ՝ 1863 թվականի հունվարի 9-ին, ոչ մեծ շոգեքարշը լոնդոնյան “Պադինգտոն” կայարանից մեկնեց և 2,5 ժամ անց, անցնելով 5,5 կմ երկարությամբ ուղին, հասավ “Ֆարինգդոն” կայարան, որտեղ պատրաստ էին բանկետի համար նախատեսված սեղանները, որոնց շուրջ պետք է տոնեին շոգեքարշի ուղևորությունը, որով սկսվեց մետրոյի համաշխարհային պատմությունը:

Քաղաքում տեղաշարժվելու նոր միջոցն անմիջապես չափազանց լայն տարածում ստացավ և հենց առաջին օրը տեղափոխեց շուրջ 40 հազար մարդ:

09.01.2013