ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՑՈՒՅՑԵՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԻԱՍԵՌ ԱՍՈՒՄՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Երեկ Փարիզում միասեռական ամուսնությունների թույլատրման դեմ բողոքի զանգվածային ակցիա է անցկացվել: Բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 1 միլիոն մարդ: Ցուցարարները պահանջում էին անձնական հանդիպում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, որպեսզի համոզեն վերջինիս հրաժարվել միասեռ ամուսնությունները թույլատրելու ծրագրից: Բացի այդ, նախագահն առաջարկում է միասեռ ընտանիքներին երեխաներ որդեգրել:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մինչեւ ամառ մտադիր է օրինականացնել միասեռական ամուսնությունները, ինչպես նաեւ թույլատրել նման ընտանիքների կողմից երեխաների որդեգրումը:
Բողոքի ակցիան ողջունել է կաթոլիկ եկեղեցին:

14.01.2013