ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՐԱՆՑԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ 8 ԹԵԿՆԱԾՈՒ

Հայաստան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի 8 թեկնածուների հավակնորդների: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով՝ վերջնարդյունքում ԿԸՀ-ն միաձայն որպես թեկնածու է գրանցել նախագահի թեկնածուի 15 հավակնորդներից 8-ին:

Նրանք են ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը:

Նշենք, որ հունվարի 21-ին կսկսվի պաշտոնական քարոզարշավը: Նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին:

15.01.2013