ՊԻԿԱՍՈՅԻ ԵՐՏԱՍԱՐԴ ՍԻՐՈՒՅՈՒ ԵՎ ՄՈՒՍԱՅԻ ՆԿԱՐՆ ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԵԼ

Sotheby’s աճուրդի տանը ցուցադրված է Պաբլո Պիկասոյի “Պատուհանի մոտ նստած կինը” 1932 թվականի նկարը, որի վրա պատկերված է նկարչի սիրուհին, ով համարվում է նրա մուսան, Մարի Թերեզա Վալտերը:
Աճուրդի կայքում տեղեկություն կա, որ արվեստի ստեղծագործությունը գնահատվում է 40,2-56,3 միլիոն դոլար:
Եվրոպական մասնավոր հավաքածուին պատկանող կտավը վերջին անգամ աճուրդի է հանվել 1997 թվականին և հենց դա է պատճառը, որ Sotheby’s-ի մասնագետների կարծիքով, պետք է առանձնահատուկ հետաքրքրություն հարուցի: Պիկասոն այն նկարել է Վալտերի հետ հանդիպումից հինգ տարի անց: Նրա և ամուսնացած Պիկասոյի միջև անմիջապես սիրավեպ սկսվեց: 1935 թվականին ծնվեց Վալտերի և Պիկասոյի դուստրը:
16.01.2013