ՋՆԱԲՈՒՔ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Մի շարք եվրոպական երկրների օդային հաղորդակցումը խախտվել էր ուժեղ ձնաբքի պատճառով: Ձյան առատ տեղումները հանգեցրել են ավտոերթևեկության խաթարմանը, ինչպես նաև էլեկտրա և ջրամատակարարման համակարգերի խափանմանը: Ցրտերից մահացել է մոտ 80 մարդ, հիմնականում Լեհաստանում և Ուկրաինայում:

Reuters-ը հայտնում է, որ Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում հետաձգվել է 260 չվերթ: Չվերթների ձգձգումները շարունակվում են արդեն երեք օր: Փարիզի  «Շառլ դը Գոլ» եւ «Օրլի» օդանավակայաններում ստիպված են եղել հետաձգել չվերթների գրեթե 40 տոկոսը:  Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանը փակվել էր մի քանի ժամով, հայտնում է Die Welt-ը: Չորեքշաբթի Կիևում փակվել են դպրոցներն ու ԲՈւՀ-երը: Ուկրաինական իշխանությունների տվյալներով, վերջին օրերը ցրտից մահացել է 13 մարդ, իսկ ցրտերից մահացած ուկրաինացիների ընդհանուր թիվը 43 է: Իտալիայի կենտրոնական շրջաններում արգելվել է ծանրաբեռնված բեռնատարների մուտքը ավտոճանապարհներ, դադարեցվել են Իտալիայի բարձրագույն լիգայի մի քանի ֆուտբոլային հանդիպումներ: Հունաստանի հյուսիսում փակվել են դպրոցները, որտեղ գրանցվել է -16 աստիճան ցուրտ: Չվերթների եւ վայրէջքների քանակը կրճատվել է գրեթե եռակի, չվերթների մի մասը  այլ օդանավակայաններ են ուղարկվել:

21.01.2013