ԵՎՐԱԽՄԲԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ

Եվրախմբի նոր նախագահ է ընտրվել Նիդեռլանդների ֆինանսների նախարարության ղեկավար Դեյսսելբլումը: Այդ պաշտոնում հոլանդացին փոխարինել է Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերին,որը Եվրախումբը գլխավորել է 7 տարի:

Դեյսսելբլումը 2012-ի նոյեմբերից գլխավորում է Նիդեռլանդների ֆինանսների նախարարությունը:

Եվրախումբը ոչ  պաշտոնական կառույց է, որը զբաղվում է Եվրամիության անդամ երկրների ֆինանսական քաղաքականության  համակարգմամբ:

22.01.2013