ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ. ԹԱԳՈՒՀԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԳԱՀԻՑ

Նիդերլանդների թագուհի Բեատրիկսը հայտարարել է գահից հրաժարվելու իր որոշման մասին՝ հօգուտ իր որդու:

Դիմելով ազգին՝ նա հայտնել է, որ իր որդին արքա կդառնա ապրիլի 30-ին:

Բեատրիկսը, ով հինգշաբթի օրը կդառնա 75 տարեկան, Նիդերլանդների գահը ժառանգել է 1980 թվականին:

29.01.2013