Նախընտարական Հայաստան. ԶԼՄ-ները բաց են նախագահի բոլոր թեկնածուների համար

“Հեռարձակվող լրատվամիջոցները բաց են նախագահի բոլոր թեկնածուների համար” այս մասին օրերս հայտրարարել է Հայաստանում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Վերջինս լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ անցյալ տարվա մայիսին խորհրդարանական ընտրությունների ժամանակ նկատվող միտումը` եթերում տեղ հատկացնել բոլոր թեկնածուներին, շարունակվում է նաև այս ընտրությունների ժամանակ:

Հարկ է նշել, որ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի` նախագահի թեկնածուները կարող են օգտագործել Հանրային Հեռուստաընկերության անվճար եթերաժամից ոչ ավել քան 60 րոպե, իսկ Հանրային ռադիոյի եթերաժամից ոչ ավել քան 120 րոպե:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ նախընտրական արծավը մեկնարկել է 2013թվականի հունվարի 21-ին և իր ավարտին կմոտենա փետրվարի 16-ին` ժամը 24:00-ին: Իսկ փետրվարի 17-ը մեզ մոտ լռության օր է լինելու:

Համաձայն Երևանի մամուլի ակումբի գնահատականների` նախընտրական քարոզարշավի ընթացքում հայկական լրատվամիջոցները ոչ մի խտրականություն և կողնակալություն չեն ցուցաբերել քաղաքական ուժերի և նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների նկատմամբ:

Ավելի վաղ մի շարք դիտորդներ դրականորեն են նշել, որ քաղաքական բոլոր ուժերի համար լրատվամիջոցների նման հասանելիություն է նկատվել նաև նախորդ տարվա մայիսի խորհրդարանական ընտրությունների ընթացքում:

Թերևս մնում է հուսալ, որ հայաստանյան ԶԼՄ-ների նման հասանելիությունը կվերածվի ավանդության և բոլոր լրատվամիջոցները բաց կլինեն բոլոր թեկնածուների համար և ոչ միայն նախընտրական ժամանակահատվածում…

Կ.Օհանյան