ԼԱՏՎԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԵՎՐԱԳՈՏԻ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Լատվիայի խորհրդարանն այսօր վերջնական որոշում կկայացնի եվրագոտի մտնելու վերաբերյալ: Վերջնական ընթերցմամբ պատգամավորները կվերանայեն համապատասխան օրինագիծը: Մերձբալթյան հանրապետությունը մտադիր է եվրոն շրջանառության մեջ դնել 2014 թվականի հունվարի 1-ից:

Այժմ որպես ազգային արժույթ օգտագործվում է լատը: Եվրոն շրջանառության մեջ դնելու դեմ հանդես են գալիս ընդդիմադիր կուսակցությունները, որոնք կարծում են, որ Լատվիան պատրաստ չէ այդ նորամուծությանը:

Այդուհանդերձ, փորձագետների կարծիքով, խորհրդարանը կքվեարկի եվրագոտի մտնելու օգտին:

31.01.2013