ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵՄ ԿԵՆՏՐՈՆ

Եվրոպական Միության նոր կենտրոն է բացվել մայրաքաղաք Երևանի կենտրոնում, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել վերջերս՝ հունվարի 31-ին: Ինչպես նշված է Կենտրոնի պաշտոնական կայքում, այն նպատակ է հետապնդում դառնալու ԵՄ հաղորդակցության հանգույց:

Ինչպես բացման արարողության ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, նորաբաց կենտրոնը հնարավորություն կընձեռի տեղեկանալ Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին: Նա նաև ավելացրել է “Եվրամիությունն աջակցում է Հայաստանին դեռևս 1990-ականների սկզբից: Այսօր զարգացման համագործակցությունը Հայաստանի հետ ավելի ակտիվ է, քան երբևէ: Մենք ունենք ԵՄ կողմից ֆինանսավորվող ավելի քան 80 ծրագրեր, որոնք նպաստում են Հայաստանում բարեփոխումներին` մարդու իրավունքների, առևտրի և տնտեսական զարգացման, միգրացիայի, մշակույթի և շատ այլ ոլորտներում”:

03.02.2013