ԼՈՆԴՈՆ. ԲԱՑՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԵՐԿՆԱՔԵՐԸ

Լոնդոնում բացվել է արևմտյան Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը: Քաղաքապետը, բարձրանալով ավելի քան 300 մետր բարձրության վրա գնտվող դիտակետը, պարծեցել է, որ այնտեղից երևում է ոչ միայն Լոնդոնը, այլև Փարիզը:

“Արագընթաց վերելակով դուք բարձրանում եք վերև, որպեսզի տեսնեք աշխարհի, թերևս, ամենատպավորիչ տեսարանը”,-պատմում է նախագծի գլխավոր մենեջեր Անդերս Նայբերգը:

Մեծահասակների համար մուտքի տոմսն արժե 40 դոլար: Չնայած դրան՝ բացման արարողության ժամանակ վաճառվել է ավելի քան 130 հազար տոմս: Առաջին 200 այցելուներն ստացել են հուշանվերներ:

04.02.2013