ԻՏԱԼԻԱ. ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀԵՏ

Իտալիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել Իտալիայի պետական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների, տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների՝ այդ թվում Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ:

Ինչպես տեղեկացնում են Արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Բենեդիկտ XVI-ի կողմից տրված հրապարակային ընդունելությունից հետո դեսպանը հրաժեշտի կարճատև զրույց է ունեցել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի հետ: Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ը դեսպան Ռուբեն Կարապետյանի միջոցով իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն է փոխանցել հայ ժողովրդին:

05.02.2013