Հայաստանի Ասորիները

Ժամանակակից ասորիները հնագույն ասորիների սերունդն են հանդիսանում:

Ասորի ժողովուրդը դեռևս հին պատմական ժամանակաշրջաններից ապրել է հայ ժողովրդի հարևանությամբ: Պատմականորեն գրեթե նույն ճակատագիրն ունենալով՝ նրանք կողք կողքի աշխատել են, ստեղծելով բարիքներ, անհրաժեշտության դեպքում նաև համախմբված պայքար են մղել հանուն իրենց անկախության և ազատության:

1826-1828թթ Ռուս-պարսկական պատերազմից հետո ռուսական կառավարության որոշմամբ Իրանից 100 ասորի ընտանիքներ վերաբնակեցվեցին Արևելյան Հայաստանում:

Ասորիները հաստատվեցին Երևանի նահանգում, ներկայիս Արարատի մարզի Դիմիտրով, Վերին Դվին գյուղերում, Կոտայքի մարզի Արզնի գյուղում, Արմավիրի մարզի Արպտագերս գյուղում: Նրանց սերունդներն այժմ էլ ապրում են այդ գյուղերում ինչպես նաև 500 հոգի Երևանում:

Շուրջ երկու դար է ինչ ասորիները հայերի հետ միասին աշխատում և արարում են ի բարօրություն իրենց ազգերի: Ասորիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ (այգեգործություն, բանջարաբուծություն): Ասորիները շատ աշխատասեր են դրա վառ վկայությունը նրանց մշակած գյուղատնտեսական ապրանքների բարձր որակն է:

Մեծացել է նաև ասորիների քանակը Հայաստանում: 1886 թ-ին Երևանի նահանգում նրանց քանակըհասնում էր 1800-ի, 1914-ին շուրջ 2500-ի, 1989-ին մոտ 9000-ի:

Այժմ Հայաստանում ապրում է շուրջ 7000 ասորի: Նրանց թվաքանակի կրճատման պատճառը 1992-1995 թվականների արտագաղթն էր, ինչին հանգեցրեց հանրապետությունում տիրող անբարենպաստ տնտեսական վիճակը: Ասորիների ասոցացիան, բնականաբար, մեծ ջանքերի գնով փորձում էր կանգնեցնել արտագաղթը, ինչն իրեն ինչ-որ չափով հաջողվեց:

Այսօր, երբ իրականացվել է հայ ժողովրդի բազմադարյա երազանքն՝ ի դեմս անկախ պետության առկայության, վերջինս մեծ ոգևորությամբ աշխատում է ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ՝ ստեղծելով պայմաններ Հայաստանի Հանարապետությունում բնակվող բոլոր ազգերի, այս թվում նաև ասորիների, զարգացման համար:

1989թ. ստեղծվեց “Աթուր” ասորական ասոցիացիան, որը պաշտոնապես գրանցվեց 1992թ. Հայաստանի Հանրապետության արդարադատության կողմից:

1993թ. ասոցիացիային աշխատանքային հարկաբաժին տրամադրվեց, ինչը հնարավորություն ընձեռեց օպերատիվորեն զբաղվելու իր առջև ծառացած հիմնական խնդիրների լուծմամբ.

1.Ազգային ազատ զարգացման ապահովում,

2.Ազգային մշակույթի և լեզվի պահպանում և զարգացում,

3.Մշակութային կենտրոնների, ժողովրդական ստեղծագործության համույթների, երիտասարդական-մարզական կազմակերպությունների ստեղծում,

4.Կադրերի պատրաստում և դպրոցներում ասորերենի դասավանդման որակի բարձրացում,

5.Ասորի և հայ, ինչպես նաև այլ ժողովուրդների հետ ավանդական բարեկամական կապերի ամրապնդում:

1936-1938 թվականներին՝ Խորհրդային Միության տարիներին, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում բնակվող ասորի մտավորականության մեծ մասը աքսորի է ենթարկվել, ինչն ասորական դպրոցները փակելու առիթ է հանդիսացել: Եվ ցարական Ռուսաստանի ժամանակների նման դասավանդումը առաջին դասարանից սկսած իրականացվել է ռուսերեն լեզվով:

Ասորիներով բնակեցված բոլոր գյուղերում առկա են ռուսերեն թեքումով միջնակարգ դպրոցներ: Այս կերպ ասորիները դարձել են ռուսալեզու բնակչություն, իսկ ուսուցման լեզուն տասնամյակներ շարունակ եղել է ռուսերենը:

1980-ական թվականների սկզբին, հաշվի առնելով ասորի ժողովրդի պահանջները, Հայաստանի կառավարությունը թույլատրել է դպրոցներում ասորերենի դասավանդում իրականացնել: Այդուհանդերձ ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնցից էին.

1. Ասորական այբուբենի տառատեսակի և ուսուցիչների բացակայությունը,

2.Դասագրքեր չլինելու հանգամանքը և այլն:

Արսեն Միխայլով

Հայաստանի “Աթուր” ասորական ասոցիացիայի նախագահ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր կազմակերպության առաջնային նպատակներից է նպաստել համաեվրոպական ընդհանրական արժեքային համակարգի տարածմանը: Իսկ, ինչպես գիտենք, եվրոպական արժեհամակարգի հիմնական տարրերից է տվյալ հասարակության բոլոր անդամների հավասար ներգրավվածությունը պետության սոցիալ-քաղաքական, մշակութային և մնացած այլ ոլորտներում: ՀՀ-ում առկա հայաստանյան ազգային փոքրամասնությունների, նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների գործունեության մասին տեղեկացվածության բարձրացումը մեր հասարակության շրջանում կարևոր խնդիր է: Մյուս կողմից մեր նպատակներից է նաև նպաստել ՀՀ-ում գործող և եվրաինտեգրմանը աջակցող հայաստանյան ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների արդյունավետ գործունեությանը և ակտիվորեն համագործակցել նրանց հետ: Հետևաբար մենք մեր պարտքն ենք համարում մեր ունեցած ռեսուրսների սահմաններում հնարավորինս հասնել նշված նպատակներին: Կարդալ ավելին…

Հայաստանում Հունական համայնքի պատմությունը և ներկայիս կառուցվածքը