Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱլԳ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Փետրվարի 11-13-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Վրաստան, որտեղ կմասնակցի Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների համաժողովին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցելության առաջին օրը տեղի կունենան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները՝ նվիրված երկկողմ օրակարգային հարցերի քննարկմանը:

11.02.2013