ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ՝ 2013Թ. ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ԸՆԴԱՌԱՋ

2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալու է ԱլԳ գագաթաժողովը, որի ընթացքում ամփոփվելու են Արևելյան գործընկերության ծրագրում ներգրավված վեց երկրների (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս) կողմից բարեփոխումների իրականացման գործընթացում արձանագրած առաջընթացը և հնարավոր է համարվում դրանցից մի քանիսի հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրումը:

2012թ. մայիսին 15-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի կողմից հրապարակվեց ԱլԳ 2012-13 Ճանապարհային քարտեզը, որը բաղկացած էր երեք մասերից՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ, ԽՈՐՀՐԴԻՆ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԵՎ ՌԵԳԻՈՆԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ուղղված համատեղ հաղորդագրությունից, և երկկողմ ու բազմակողմ ձևաչափեր ներառող Ճանապարհային քարտեզից:

Ճանապարհային քարտեզը սահմանում է այն բարեփոխումները, որոնք պետք է իրականացվեն ԱլԳ երկրների կողմից մինչև ԱլԳ գագաթաժողովը, և դրանց իրականացման համար ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցությունը:

Մեր ռոսուրսների բաժնում արդեն տեղ է գտել վերը նշված համատեղ հաղորդագրության հայերեն թարգմանությունը: Այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԱլԳ Ճանապարհային քարտեզի բազմակողմ ձևաչափի հայերեն տարբերակը, մոտ ապագայում կտեղադրվի նաև երկկողմ ձևաչափը ներկայացնող փաստաթուղթը:

Փաստաթղթերը թույլ են տալիս գործընկերության բոլոր բաղադրիչների սահմաններում ստանալ համեմատական պատկեր՝ բացահայտող ԱլԳ երկրների մինչ այժմ ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև հստակ պատկերացում կազմել տարբեր ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

Փաստաթղթի ոչ պաշտոնական թարգմանությունն իրականացրել է մեր կազմակերպությունը:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ