Հայաստանի գերմանացիների “Տևտոնիա” մշակութային հասարակական կազմակերպություն


Հայաստանաբնակ գերմանացիների “Տևտոնիա” մշակութային հասարակական կազմակերպությունը, որը ՀՀ արդարադատության պետռեգիստրում գրանցվել է2007թվականի հունվարի 23-ին, միավորում է ռուսական գերմանացիների սերունդների 25 ընտանիք (125 մարդ): Կազմակերպությունը 2009 թվականի մարտից անդամակացում է Գերմանական մշակույթի միջազգային միությանը (քաղաք Մոսկվա, Պիրոգովսկայա 5):

Կառույցը հիմնականում մշակութային-կրթական գործունեություն է ծավալում. այն իր պարտքն է համարում ներկայացնել իր համերկրացիներին` ՀՀ քաղաքացիներին ռուսական գերմանացիների պատմությունը, մշակույթի և դավանանքի մասին տեղեկություններ: Կազմակերպությունն իր առաջնահերթ խնդիրն է համարում մայրենի լեզվի ուսումնասիրությունը.2011 թվականի ապրիլի 1-ից վեր Հայաստանի Ազգային փոքրամասնությունների կենտրոնում (քաղաք Երևան, Սարյանի 22, հարկեր 14-15) գործում է կիրակնօրյա դպրոց:

“Տևտոնիա” կազմակերպությունը հարգանքով է վերաբերվում Հարավային Կովկասի բոլոր ազգություններին և հանդիսանում է իր այն նախնիների լավ ավանդույթների շարունակողը, ովքեր 1818 թվականին այստեղ բնակություն են հաստատել բիբլիական լեռան` Արարատի մոտակայքում ապրելու ցանկությունից ելնելով: Նրանք բնակություն են հաստատել Կուռ գետի ափամերձ շրջաններում, Կատարինենֆելդում (Բոլնիսի), Էլիզաբետտալում (Տետրի Ցկարո), Ալեքսանդերդորֆում (Թբիլիսիի շրջան, Դիգոմի), Նոյ-Թիֆլիսում (Մարջանիշվիլիի հրապարակ, քաղաք Թբիլիսի), Էլենենդորֆ (Խանլար), Աննենֆելդում (Շամխոր) և այլուր:

Իրենց բնակության վայրի պետական և ազգային տոների հետ միասին ռուսական գերմանացիները նշում են նաև իրենց ազգային տոներն ու հիշատակի օրերը, որոնք են`

1. Սուրբ Ծնունդը` դեկտեմբերի 24-25-ին,

2. Նոր տարին (Սիլվեստեր)` հունվարի 1-ին,

3. Զատիկը (կիրակի և երկուշաբթի),

4. Գարնանամուտը` մայիսի 1-ին,

5. Հիշատակի օրը` օգոստոսի 28-ին: Այս օրը ռուսական գերմանացիների մոտ “սև օր” է. 1941 թվականի օգոստոսի 28-ին հրաման արձակվեց մարդկանց Սիբիր և ղազախստան աքսորելու մասին:

6. Գերմանիայի միավորման օրը` հոկտեմբերի 3-ին:

“Տևտոնիա”-ն սերտորեն համագործակցում է ՀՀ մյուս ազգային փոքրամասնությունների, ՀՀ նախագահի խորհրդականին առընթեր գործող Ազգային փոքրամասնությունների հարցերով համակարգող խորհրդի, ՀՀ Կառավարությանն առընթեր գործող Ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության, Հարավային Կովկասում ավետարանչական-լյութերական եկեղեցու հետ:

Հարգալիս հարաբերություններ են հաստատվել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան հետ:

“Տևտոնիայի” գործունեությանը ողջունելի է ինչպես գերմանական ծագմամ քաղաքացիների, այնպես էլ ցանկացած ազգային պատկանելիությամբ այն քաղաքացիների մասնակցությունը, ովքեր հետաքրքրված են գերմանացիների խնդիրներով:

Վիկտոր Վուխրեր

“Տևտոնիա” գերմանացիների

մշակութային ՀԿ ղեկավար, Հայաստան

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր կազմակերպության առաջնային նպատակներից է նպաստել համաեվրոպական ընդհանրական արժեքային համակարգի տարածմանը: Իսկ, ինչպես գիտենք, եվրոպական արժեհամակարգի հիմնական տարրերից է տվյալ հասարակության բոլոր անդամների հավասար ներգրավվածությունը պետության սոցիալ-քաղաքական, մշակութային և մնացած այլ ոլորտներում: ՀՀ-ում առկա հայաստանյան ազգային փոքրամասնությունների, նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների գործունեության մասին տեղեկացվածության բարձրացումը մեր հասարակության շրջանում կարևոր խնդիր է: Մյուս կողմից մեր նպատակներից է նաև նպաստել ՀՀ-ում գործող և եվրաինտեգրմանը աջակցող հայաստանյան ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների արդյունավետ գործունեությանը և ակտիվորեն համագործակցել նրանց հետ: Հետևաբար մենք մեր պարտքն ենք համարում մեր ունեցած ռեսուրսների սահմաններում հնարավորինս հասնել նշված նպատակներին: Կարդալ ավելին…

Հայաստանում Հունական համայնքի պատմությունը և ներկայիս կառուցվածքը

Հայաստանի Ասորիները