ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ

Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ընտրողները կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարել 1988 ընտրական տեղամասերում` ժամը 08:00-ից մինչև 20:00-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրողների մասնակցության վերաբերյալ տվյալները կհրապարակի երեք ժամը մեկ: Առաջին տվյալները, ժամը 11.00-ի դրությամբ, կհրապարակվեն արդեն կեսօրեին: Որպեսզի ընտրությունները կայացած համարվեն, քվերակությանը պետք է մասնակցեն ընտրողների կեսից ավելին: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուները պետք է ստանան քվեների 50%-ը + 1 ձայն:

Տեղամասերի փակումից հետո կսկսվի ձաների հաշվարկը:

Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, “Ազատություն” կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, “Ազգայի ինքնորոշում” միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, “Ռադիո հայի” խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը և որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:

18.02.2013