ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒՅԹՈՒՆՆԵՐԸ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունները երեքշաբթի օրը ներկայացրին նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ իրենց հայտարարությունը:

ՀՀ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված և բնութագրվում են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ: Մրցակիցները կարողացել են իրականացնել ազատ քարոզչություն: Լրատվամիջոցները կատարել են իրենց իրավական պարտավորությունը` տրամադրելով հավասակշիռ լուսաբանում: Միաժամանակ վարչական միջոցների չարաշահումը և ընտրողների վրա կիրառվող ճնշումը մտահոգության առարկա են: Ոչ հարիր միջամտություններ են նկատվել ընտրական ընթացքի վրա հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից», – ասված է հայտարարությունում:

20.02.2013