“Realpolitik” հուստածրագիրը կրկին եթերում է

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը վերսկսում է արտաքին քաղաքականությանն ու միջազգային հարաբերություններին վերաբերող “Realpolitik” (“Իրական քաղաքականություն”) վերլուծական հաղորդաշարի հեռարձակումը. հաղորդաշար` իրական քաղաքականության մասին, որի շրջանակներում ուղղակի կամ հեռակա հյուրի կարգավիճակով հանդես կգան ՀՀ և արտերկրի ոլորտային պատասխանատուներ, դիվանագետներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ, փորձագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և այլոք:

Հեռուստածրագիրը կարող եք դիտել “ArmNews” հեռուստաընկերության եթերում յուրաքանչյուր կիրակի 19:30, կրկնությունը` երկուշաբթի 00:30 և 14:30, երեքշաբթի` 20:30:

Ծրագրի ղեկավար-մեկնաբանն է Աննա Մկրտչյանը. միջազգայնագետ, “Արմեդիա” ՏՎԳ գլխավոր խմբագիր (2009-2012թթ.), “Արմեդիա” ՏՎԳ լրագրող, վերլուծաբան (2006-2009թթ.), “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահի խորհրդական (2010թ.-ից ի վեր), “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ անդամ (2006թ.-ից ի վեր), “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ վարչության անդամ (2010-2012թթ.), բազմաթիվ հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ։

Հեռուստածրագրի հեղինակային թիմում ընդգրկված են արտաքին քաղաքականության տարբեր բնագավառներում մասնագիտացած փորձառու լրագրողներ, վերլուծաբաններ։

Հեռուստածրագրին կարող եք ծանոթանալ նաև armedia.am կայքի համապատասխան բաժնում:

Ծրագրի կազմակերպիչներն ուրախ կլինեն ստանալ Ձեր արձագանքը, դիտարկումներն ու խորհուրդները։ Հետադարձ կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարով` (+37410) 588911 և/կամ էլ. փոստի միջոցով` realpolitik@armedia.am:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ