
“ՕՍԿԱՐ”. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ Է ՃԱՆԱՉՎՈՒՄ “ԱՐԳՈ”-Ն
“Արգո” ֆիլմը ամերիկյան “Օսկար” կինոակադեմիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ:
Ֆիլմի ստեղծողներին մրցանակը շնորհել է դերասան Ջեք Նիքոլսոնը և Սպիտակ տնից ուղիղ կապով ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման:
“Արգո”-ն պատմում է 1979 թվականի նոյեմբերին իրանցի իսլամիստների կողմից ԱՄՆ դիվանագետների առևանգության մասին:
25.02.2013