ՄԹ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՊՆ ԾԱԽՍԵՐԻՑ

Խորհրդարանական հանձնաժողովը քննադատել է երկրի պաշտպանության նախարարությունն այն բանի համար, որ վերջինս գումարներ է ծախսել ոչ անհրաժեշտ սարքավորումների վրա:

Խորհրդարանականները կոչ են արել ռազմական գերատեսչությանը վաճառել 4,5 միլիարդ դոլար արժողությամբ ունեցվածքը: Հանձնաժողովը նախազգուշացրել է, որ երբ Աֆղանստանից և Գերմանիայից վերադարձվեն իրենց ռազմական սարքավորումները, Մեծ Բրիտանիայի պահեստներում տեղ չի լինի:

28.02.2013