“Աթուր” Հայաստանի Ասորիների Ասոցիացիայի 2012թ.-ին իրականացրած միջոցառումները

Ապրիլի 1-ին ասորիները տոնում են Ասորիական Նոր տարին: Անցյալ տարի նրանք նշել են 6762-րդ տարվա գալուստը:

Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդում ասորական համայնքի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տեղի է ունեցել 1915թ.-ին Ասորի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը:

Հայաստանի ասորիները նշում են “Չալու սուլակա” ( ծաղկազարդ) տոնը:

Անցկացվել է “Սպարտակիադա”՝ ասորիական սպորտային թիմերի մրցաշար՝ Իրանում կայանալիք համաասորիական խաղերին ընդառաջ:

“Աթուր” ասոցիացիայի սպորտային թիմերը մասնակցել են “Թամուզ” համաասորիական խաղերին, որն անցակցվել է Իրանի Ուրմիա քաղաքում:

Օգոստոսի 7-ը Ասորի Ցեղասպանության օրն է: Համայնքի ներկայացուցիչները հավաքվել են ասորիների ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ:

Օգոստոսի 28-ին ասորիների մոտ կրոնական տոն է՝ Սբ Աստվածածնի վերափոխման օրը: Այդ օրը կազմակերպվում են միջոցառումներ, ելույթ է ունենում ասորիների ազգային համույթը, իսկ 27-ի գիշերը՝ լույս 28-ին կատարվում է զոհաբերություն՝ հանուն Սբ Մարիամի:

“Աթուր” ասոցիացիայի համույթի մասնակցել է “Էրեբունի-Երևան” տոնակատարությանը:

Արսեն Միխայլով

Հայաստանի “Աթուր” ասորական ասոցիացիայի նախագահ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր կազմակերպության առաջնային նպատակներից է նպաստել համաեվրոպական ընդհանրական արժեքային համակարգի տարածմանը: Իսկ, ինչպես գիտենք, եվրոպական արժեհամակարգի հիմնական տարրերից է տվյալ հասարակության բոլոր անդամների հավասար ներգրավվածությունը պետության սոցիալ-քաղաքական, մշակութային և մնացած այլ ոլորտներում: ՀՀ-ում առկա հայաստանյան ազգային փոքրամասնությունների, նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների գործունեության մասին տեղեկացվածության բարձրացումը մեր հասարակության շրջանում կարևոր խնդիր է: Մյուս կողմից մեր նպատակներից է նաև նպաստել ՀՀ-ում գործող և եվրաինտեգրմանը աջակցող հայաստանյան ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների արդյունավետ գործունեությանը և ակտիվորեն համագործակցել նրանց հետ: Հետևաբար մենք մեր պարտքն ենք համարում մեր ունեցած ռեսուրսների սահմաններում հնարավորինս հասնել նշված նպատակներին: Կարդալ ավելին…

Հայաստանում Հունական համայնքի պատմությունը և ներկայիս կառուցվածքը

Հայաստանի Ասորիները

Հայաստանի գերմանացիների “Տևտոնիա” մշակութային հասարակական կազմակերպություն

Հայաստանի քրդերը